Այսօր կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին տալու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: