fbpx
ՏՏ

Ռուսական բանկերի 2/3-րդը պատրաստ չէ ցանցահենների «հարձակմանը»

Տեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվող միջազգային Group-IB ընկերության փորձագետները պարզել են, որ ռուսական բանկերի 74 տոկոսը պատրաստ չէ ցանցահենների «հարձակմանը»:

Հաղորդվում է, որ անցյալ տարի ցանցահենների հարձակումների առյուծի բաժինը հասել է ֆինանսական հատվածին: Բացի այն, որ բանկերի մեծ մասն անպատրաստ է «գրոհներին» համար դիմակայելուն, 29 տոկոսի մոտ հայտնաբերվել է վնասակար ծրագրերի ակտիվ վարակներ, որոնց մասին տեղեկատվական անվտանգության ներքին ծառայության մոտ նախկինում կասկած չի եղել:

Խարդախներն արդեն տևական ժամանակ օգտագործում են հայտնի սխեմաներ. կանխիկացման համար հատուկ բացված «պլաստիկ», մեկօրյա ֆիրմաների հաշվեհամարներ, վճարային համակարգեր, բանկոմատները և SIM քարտեր:

Փորձագետները նշում են, որ վերջին երեք տարիների ընթացքում ՌԴ-ում դրամական միջոցները գողացվել են զգալիորեն աճող տեմպով: Այսպիսով, եթե 2015 թվականին մոտ 200 մլն ռուբլու դուրս բերման համար պահանջվում էր 25-30 ժամ, ապա 2018 թվականին այդ ժամանակը նվազել է մինչև 15 րոպե:

Մասնագետները նշում են, որ ցանցահենների հարձակումները չեն կարող անմիջապես արտացոլվել՝ ընկերությունների ներքին ստորաբաժանումների աշխատանքների վատ համակարգման, անձնակազմի տեխնիկական վատ պատրաստվածության պատճառով:

Վերլուծությունը ցույց է տվել, որ բանկերի 70 տոկոսի կազմում աշխատակիցները կամ չունեն վարակման հետքեր փնտրելու հմտություններ կամ այդ հմտությունները բավարար չեն:

Պարզվել է նաև, որ բանկերի ավելի քան 60 տոկոսը չի կարող ամենակարճ ժամկետում կենտրոնացված փոխել բոլոր գաղտնաբառերը, ինչը ֆինանսական հաստատություններն էլ ավելի խոցելի է դարձնում ցանցահենների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ