Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ աշխատանքի, սակայն կընդունի միայն այն ակումբի առաջարկը, որը կբավարարի իր պահանջները:
«Չեմ ցանկանում աշխատել առանց նպատակների ակումբում: Արդեն մեկ շահավետ առաջարկ մերժել եմ, քանի որ ցանկանում եմ աշխատել ամենաբարձր մակարդակով, իմ նպատակները շատ բարձր են:
Սա իմ երկրորդ պահանջն է: Առաջնահերթ ինձ անհրաժեշտ են գաղափարակիցներ: Ցանկանում եմ աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնց սիրում եմ, որոնք պատրաստ են տանջվել և փոխանակվել գաղափարներով: Չեմ ցանկանում պարզապես ինձ հարմարավետ զգալ:
Գոյություն ունի՞ պահանջներիս համապատասխան ակումբ: Այդպիսին եղել է «Ինտերը»: Այո, կան նման ակումբներ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է The Telegraph-ը:
Հաղորդում է armsport.am-ը։