Ինդոնեզական Սուլավեսի կղզու հյուսիսում սողանք է գրանցվել, ինչի հետևանքով ավելի քան 60 մարդ հայտնվել է ապօրինի արդյունահանվող ոսկու հանքի փլուզված կոնստրուկցիաների զանգվածի տակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Եվս 13 մարդու հաջողվել է դուրս բերել փլվածքի տակից։ Հաղորդվում է 1 զոհի մասին։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։