fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակվել են Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանաձևերը

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակվել են Վենեսուելայի հարցով երկու մրցակիցների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևերը: Երկու կողմերը միմյանց մեղադրում են Վենեսուելայում իրավիճակը վատթարացնելու մեջ: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ եթե ընդունվի ԱՄՆ -ի ներկայացրած բանաձևը, դա կարող է որպես արդարացում համարվել Վենեսուելայում ամերիկյան ռազմական միջամտության համար:

ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել խորհրդի 9, դեմ՝ 3 անդամ, այդ թվում՝ վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանն ու Չինաստանը:

ՌԴ բանաձևին կողմ է արտահայտվել 4, դեմ՝ 7 անդամ, այդ թվում՝ վետոյի իրավունք ունեցող ԱՄՆ-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ