Պակիստանը հույս ունի, որ Հնդկաստանի հետ լայնածավալ հակամարտությունից կհաջողվի խուսափել, հակառակ դեպքում` այդ պատերազմը կհանգեցնի «փոախադարձ ինքնաոչնչացման: Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մոհմուդ Քուրեշին. հայտնում է РИА Новости-ն:
«Ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա: Դա կլինի փոխադարձ ինքնաոչնչացում: Պակիստանը երբեք չի ձգտել իրավիճակի սրմանը, երբեք չի ձգտել թշնամական դիրքորոշում գրավել»,-ասել է նա: