fbpx
ՏՏ

Tesla ընկերությունը հայտարարել Է Tesla Model 3 սեդանի վաճառքներն սկսելու մասին

Tesla ընկերությունը մարտի 1-ին հայտարարել Է Tesla Model 3 սեդանի վաճառքներն սկսելու մասին՝ 35 հազար դոլար գնով՝ ցուցանիշ, որին նա ձգտում Էր 2017 թվականին այդ մոդելի արտադրության սկզբից, բայց որը մինչև վերջերս կազմում Էր 45 հազար դոլար: Նման պատվերի հնարավորությունը հայտնվել Է արտադրողի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սակայն հայտարարված արժեքը նվազագույնն Է: Այդ լրակազմում տեղակայված մարտկոցը թույլ կտա առանց լրալիցքավորման ընթանալ շուրջ 350 կիլոմետր: Մեկ լիցքավորմամբ մինչև 520 կիլոմետր վազքի առավելագույն հեռավորությամբ լրակազմն արդեն կնստի 43 հազար դոլար: Ինքնաղեկասարքով ավտոմոբիլ ստանալ ցանկացողները, ինչը նշանակում Է ավտոմեքենայի՝ արագանալու կամ արգելակելու ունակությունը՝ կախված մյուս ավտոմեքենաների երթևեկությունից կամ արգելքների առկայությունից, արժե ևս երեք հազար դոլար: Իսկ լիակատար ինքնաղեկասարքի օպցիոնով հանդերձումը, երբ ավտոմեքենան ի վիճակի Է առաջադրված հասցեով ինքնուրույն ընթանալու երթևեկության հոսքում և կայանվելու, կնստի ևս հինգ հազար դոլար: Պատվիրատուին ավտոմոբիլի մատակարարման ժամկետները կկազմեն երկուսից մինչև չորս շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ