fbpx
ՏՏ

FedEx ընկերությունը ներկայացրել է SameDay Bot նոր ռոբոտ առաքիչին. տեսանյութ

ԱՄՆ-ում առաքման ամենախոշոր օպերատորներից մեկը՝ FedEx ընկերությունը ներկայացրել է սեփական SameDay Bot ռոբոտ առաքիչին։ Այժմ սարքավորումը ընկերության ինժեներների կողմից ներքին փորձարկումներ է անցնում, գրում է The Verge-ը։

Ռոբոտը կարող է գնահատել շրջակա միջավայրում վտանգի առարկաները` մեքենաներ, հետիոտներ և շներ, ինչպես նաև նկատել ճանապարհի անհարթությունները: SameDay Bot-ը համալրված է ադապտացիոն շասսիով և ծանրոցի համար լյուկով, որը գտնվում է կորպուսի ձախ կողմում։

Ռոբոտի բարձրությունը 150 սմ է, նրա առավելագույն արագությունը 16կմ/ժ է։ Մոտ ժամանակներում FedEx-ը նախատեսում է ռոբոտին տրամադրել այլ ընկերությունների փորձարկումների համար, իսկ մինչև 2019թ․ ավարտը կսկսի սարքավորման վաճառքը։

https://www.youtube.com/watch?v=N0rt_HB7vd4

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ