Կառավարության որոշմամբ`
2019 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրինձի առանձին տեսակների ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 150 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրինձի առանձին տեսակների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը

