Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Վիլիանը կարող է կարիերան շարունակել մեկ այլ լոնդոնյան ակումբում՝ «Տոտենհեմում»։
Football Insider-ի հաղորդմամբ՝ Վիլիանը դարձել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե մոուրինյոյի տրանսֆերային գլխավոր թիրախը։ Նշվում է, որ ակումբը նույնիսկ բոնուսներ է խոստացել կիսապաշտպանին, եթե նա գա «Տոտենհեմ»։
Այժմ նպաստավոր պայմաններ են, որպեսզի Վիլիանն ու «Տոտենհեմը» կարողանան համաձայնության գալ, քանի որ բրազիլացու պահանջները «Չելսին» այս պահին չի կարողանում բավարարել ու նրա պահանջած 3 տարվա պայմանագիրը՝ այս մրցաշրջանի ավարտից հետ, լոնդոնյան ակումբը չի նախատեսում առաջկել ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ Վիլիանը արդեն հանդես է եկել Մոուրինյոյի գլխավորությամբ, երբ պորտուգալացի մասնագետը մարզում էր «Չելսին»։ Հենց այդ ժամանակ է բրազիլացի կիսապաշտպանը տեղափոխվել «Չելսի»։