Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է 2021 թվականին նշանակված Աշխարհի առաջնությունը տեղափոխել։
Սրա համար պատճառ է հանդիսացել 2021-ին նախատեսվող Տոկիոյի օլիմպիական խաղերը։
Ամենահավանականն այն է, որ հետաձգված առանությունը կանցկացվի 2022 թվականին։
Ի սկզբանե որոշված էր, որ Աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի Եգիպտոսում։ Տեղափոխման հետ կապված Եգիպտոսից հայտնել են, որ իրենք, այնուամենայնիվ, պատրաստ են ընդունել ստուգատեսը։
