fbpx
Առողջապահություն

Moderna-ի պատվաստանյութը փորձարկման երրորդ փուլում է․ այն պատրաստ կլինի 2020-ի վերջին

Ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մտել է կլինիկական փորձարկման երրորդ փուլ։ Դրան մասնակցելու են շուրջ 30 հազար կամավոր։

Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ պատվաստանյութը պատրաստ կլինի 2020 թվականի վերջին, հայտնում է ТАСС-ը։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մեծ ծավալով պատվաստանյութի չափաբաժին է արտադրում ու համապատասխան փորձարկումներից և ստուգումներից հետո դրանք տրամադրվելու են ամերիկացիներին։

Նշվում է, որ Թրամփի խոսքով՝ պատվաստանյութը հասանելի է լինելու ամբողջ աշխարհի համար։

Նշենք նաև, որ Moderna-ի երկրորդ պատվաստանյութը փորձարկման երրորդ փուլ է մտնելու օրեր անց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ