«Չելսիի» նախկին կիսապաշտպան, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:
Նշվում է, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», քանի որ ակումբը արդեն 3 տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին:
Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:
Նշենք, որ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի հետ նա աշխատել է «Չելսիում»։