Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական վարժանքներ են անցկացնում՝ մարտական կրակոցներով:
Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունների սցենարի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության Զինված ուժերի ուժային կոռույցների, առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մարտական պատրաստության լիարժեք վիճակի են բերվել ահազանգով դուրս են բերվել զորավարժությունների տարածք:
Հայտնի է, որ զորավարժություններով ներգրավված են մարտական ինքնաթիռներ, ռազմատրանսպորտային և հարվածային ուղղաթիռներ:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: