Մինսկում կրկին ցույցեր են տեղի ունցել։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել։
РИА Новости-ի հաղորդմամբ՝ միջադեպից հետո ցուցարարներից մի քանիսին նստեցրել են առանց համարանիշների ավտոբուսներ։
Երկրի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ 125 մարդ բերման է ենթարկվել։
Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքները դարձել են բողոքի ակցիաների առիթ: Դրանք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով:
https://www.youtube.com/watch?v=TU5e-Xd3vPQ