fbpx
Իրավական

Տարածված տեղեկությունը ուռճացված է ու թերի․ Մալաքյան եղբայրների պաշտպան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մալաքսյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երեկվանից ամբողջ համացանցը հեղեղված է տեղեկատվությամբ, թե իբր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կատարել են խուլիգանություն ու ծեծի են ենթարկել ոստիկանների:

Վստահ եմ, որ եթե տվյալ տեղեկատվությունը տարածողները մի պահ մտածեին, թե ինչպես են խախտում Մալաքյանների անմեղության կանխավարկածը կամ իրենց գործողություններով` թերի և միակողմանի դեպքը ներկայացնելով ինչպիսի մեծ հարված են հասցնում Հայաստանի ազգային հավաքականին և առհասարակ հայկակակ ֆուտբոլին` կանգ կառնեին։

Որպես ֆուտբոլիստների պաշտպան, փաստում եմ, որ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված և թերի: Իրականում, եթե նույնիսկ հավատանք ոստիկանների` քրեական գործի շրջանակներում պնդումներին, դեպքը եղել է լրիվ այլ կերպ, սակայն հանրությանն է մատուցվում լրիվ այլ կերպ:

Կարծում եմ շուտով ականատես կլինեք հերքումների հենց տեղեկատվությունը տարածած պաշտոնական աղբյուրների կողմից:

Հ.Գ. Զորակցության խոսքերի համար Մալաքյաններն իրենց շնորհակալությունն են հայտնում իրենց խաղի և ազգային հավաքականի հազարավոր երկրպագուներին, հարյուրավոր խաղընկերներին, մարզիչներին…»:

https://www.facebook.com/gor.mikayelyan.7/posts/3288111367969976?__cft__[0]=AZUZOqkYo43Zqug3mJ5YaeTT6ZIv-Gxz9PP2m5SfzcKDMboGshS7Niq6hrqc2yZebO2OEOWSgZGvZk5zp-6TrjlNCpVqEn9pG1oRRjbxUCW9UixXBjrtovb7bLJfZTnfscc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ