Փաստաբաններն իրենց նույնականացնում են պաշտպանյալների հետ․ Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.


«Ամեն օր ավելի ու ավելի եմ զարմանում, թե որտեղ և ինչ են սովորել իրավաբանները՝ փաստաբաններից սկսած մինչև նախարարներ։

Փաստաբաններն իրենց նույնականացնում են պաշտպանյալների հետ և ակնհայտ ատելություն քարոզում հակառակ կողմում գտնվող անձանց կամ խմբերի դեմ (իհարկե, ոչ բոլորի մասին է խոսքը, բայց պարբերաբար սարսափելի դրսևորումների եմ ականատես դառնում անունով ու բարձր գին ունեցող փաստաբանների հռետորաբանության մեջ)։

Նախարարները հաճախ խտրական ու նույնիսկ վիրավորական արտահայտություններ են անում, թե ինչպես կանայք օղերի համար դակում են ականջները, այդպես էլ դատապարտյալներն են աչքերը և բերանը կարելու համար անցքեր անում, կամ, պետք է հաշվարկել, արդյո՞ք քրեակատարողական հիմնարկներում կանանց միջադիրներով ապահովելն է կարևոր, թե զինվորին սնունդ հասցնելը, էլ չասեմ իրավապաշտպաններին աղանդավորներ կոչելը։ Սրանք անցած ռեժիմի ու նոր Հայաստանի նախարարների վերաբերմունքն է մարդկանց, ակնհայտ վատ վերաբերմունքը։ Մի խոսքով, բոլոր ժամանակներում և տարիներին մենք նույն պատին ենք բախվում։


Ի՞նչ եք սովորում դո՛ւք, պարոնա՛յք։ Օրե՞նք եք անգիր անում, թե՞ իրավագիտությունը ձեզ համար գիտություն է, որի հիմքը մարդու իրավունքը պաշտպանելն ու արդարությունը վերականգնելն է։ Էս ինչ անհույս վիճակ է․․․»:


https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/3717753391580767

Ամենաթարմ