Սեպտեմբերի 5-ին Բելառուսի 18 բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնց մասնակցել է 4000 մարդ:
Հայտնի է, որ բողոքի ակցիայի մասնակիցներից 91-ը ձերբակալվել են, որոնցից 34-ին դեռևս ազատ չեն արձակել:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: