fbpx
Զինված Ուժեր

Հակառակորդը կորցրել է 400 զինծառայող, ունի 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 ԱԹՍ

Քիչ առաջ ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կորցրել է 400 զինծառայող, ունի 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 ԱԹՍ։

Նա նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են կրկին հարավային և հյուսիսային ուղղություններով. «Մարտերը չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը ինչ նախորդ 2 օրերին էր։

Սակայն հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում՝ նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր։ Մեր Զինված ուժերը հետ են մղել գործողությունները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ