fbpx
Զինված Ուժեր

Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները

Պաշտպանության Բանակը հայտնում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր:

Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ:

После заявления о прекращении огня в гуманитарных целях, достигнутого по итогам встречи глав МИД Армении и Азербайджана при посредничестве министра иностранных дел РФ Сергея Лаврова, ситуация в зоне арцахо-азербайджанского конфликта была относительно стабильно напряженной. В отдельных районах продолжались перестрелки, ракетно-артиллерийские бои.

В настоящее время на линии фронта с разной интенсивностью продолжаются боевые действия. Наиболее ожесточенные бои идут в южном направлении. Противник широко использует ударные летательные аппараты. Подразделения Армии обороны успешно противостоят наступательным действиям противника и наносят болезненные удары.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ