ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Ներսեսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ իրենք ողջունում են Պոմպեոյի մեկնաբանությունը, որում ընգծվում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ վերջինիս վարած պատերազմում Լեռնային Ղարաբաղի դեմ, ու ընդունվում է, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից։
Դեսպանը գրել է նաև, որ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու ապահովել նպաստավոր միջավայր՝ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի համար։
https://www.facebook.com/varuzhan.nersesyan/posts/3464649453593889?__cft__%5B0%5D=AZUyc0BKAYpnyqlJ3do20JxGulJ0FsZa3_goMDtRLqbxDbPNeUt9xwGX02shtMrL2QKmGjAGTfiNOOYwVouRXbgKW22yH10Hwe0EKOnqxh9P_BDQKxaLh7CysCuUTz3KS9c&__tn__=%2CO%2CP-R