fbpx
Արցախ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը նիստ կանցակցնի՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։

Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ քննարկումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումների հիման վրա։

Ըստ աղբյուրի՝ քննարկումը կկայանա երկուշաբթի օրը՝ ժամը 15:00-ին։ Այն լինելու է փակ ձևաչափով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ