ԱՄՆ-ում հայկական երիտասարդական ֆեդերացիան հացադուլ է հայտարարել։
Այս ակցիան ունի 3 պահանջ՝ Արցախի անկախության ճանաչում, Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում։
Այս մասին հայտնել է Ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջը։
Նշվում է, որ նրանք չեն կանգնեցնելու իրենց ակցիան, քանի դեռ այդ բռնատիրական կառավարություններն ու նրանց առաջնորդները չդադարեցնեն այս հումանիտար խախտումները։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հայ ազգը կանգ չի առնելու։