Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ձեզ հայտնի շրջանակների կողմից հիմա էլ շրջանառության մեջ է դրվել մի ուրիշ պնդում, թե բա Նիկոլը չի կարողանում բանակցել, դրա համար էլ զինադադար չի լինում։
Հետաքրքիր զուգադիպությամբ այդ նույն պնդմամբ նաև հանդես են գալիս ալիևյան պրոպագանդան ու ռուսական որոշ շրջանակներ։
Ինչպես նշեցի՝ զուգադիպությունը հետաքրքիր է, բայց քանի որ բոլորս էլ հասուն մարդիկ ենք, ուրեմն պետք է հասկանանք, որ հենց այնպես նմանբովանդակ զուգադիպություններ չեն լինում, և սա ոչ թե իրարից անկախ նման տեսակետներ են, այլ ոչ ուղիղ կերպով համագործակցող տեսակետներ են։
Ո՞րն է այս պնդման հիմնական նպատակները։ Առաջինն այն է, որ սրանով փորձ է արվում մշտապես շեշտել, որ Արցախի հիմնահարցը ռուսական ազդեցության կոնֆլիկտ էր, և Ալիևն ու ՀՀ նախկին իշխանությունները այդ մանդատի ներքո լեզու էին գտնում, բայց ահա Նիկոլը խախտեց այդ ատատուս քվոն, և հիմա էլ շարունակում է նույնը անել, այսինքն Նիկոլը հակառուսական է, արկածախնդիր է, ապակառուցողական է, և դրա հետևանքով էլ փոխզիջումային մթնոլորտ չի ստեղծվում, և հենց Նիկոլն էլ վիժեցնում է ԵՀԱԿ Մինսկի խմբի սուբստանցիոն բանկացությունները։
Ադրբեջանական կողմի նմանօրինակ պահվածը պարզ է, նաև հասկանալի է ռուսական որոշ շրջանակների գեոպոլիտիկ ձգտումները, բայց երբ հայկական կողմում էլ են անում նման բաներ, այդ մեկը արդեն պետք է բոլոր ուղղություններով ճզմվի»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3479433282151052
