fbpx
Արցախ

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը․ ԱԻՊԾ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի իր էջում գրված է․

«Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են.

Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:

Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3822933841074396?__cft__%5B0%5D=AZUDKwR-BhR0teLC6Ai5mV3u5PA49zIeJ_oejy4BS-1_eg3WQKBFfa2O2HIFqU5bjAlKz4GjoxukP9Neodrb3bUpn6eUIrnFKlRtzf0rAIU5-NG5j0pviLTamkGCs92luhSw4EOPIAel9cmh7AGWo5kcvNO3jRMFmdCKFZTm0DqC_VGPZu3f6sJfqCasctaGKhFCJGBE7p_qe3PJsNwRW0d4&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ