Հրապարակախոս Գագիկ Քամալյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.
«Փաշինյանը պետք է հասկանա, որ խնդիրը ոչ թե ԱԱԾ տնօրենների մեջ է, այլ տվյալ համակարգի։
Հասկանալի է, որ ինքնիշխանության վրա հիմնված ազգային անվտանգության համակարգ ստեղծելը երկարաժամկետ ու թանկարժեք գործընթաց է, բայց նախնական փոփոխությունների առումով անհրաժեշտ է գոնե քաղաքականացնել այդ պաշտոնը։
Այս մասին հետեւողականորեն խոսել եմ միշտ ու հիմա էլ չեմ խորշի ու կրկին նույն բանը կասեմ. Շատ արագ ԱԺ -ն պետք է համապատասխան օրենսդրական փոփոխություն իրականացնի կարճ ժամանակահատվածում իրականացնելու շեշտադրումներով։ Հիմա, քան երբեւէ անհրաժեշտ է այդ ամենը, որովհետեւ ոմանց կեղտոտ ձեռքերը արդեն հասել է առաջնագծում կռվող զինվորներին։
Ես աներես չեմ, ոչ էլ սեկտանտ քարոզիչ, բայց չեմ դադարելու խոսել անհրաժեշտություն համարվող գործողությունների մասին։ Սեղանին դրված է ՀՀ պետական անվտանգությունը»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3502845456476501
