Յուրային զորքերը որոշ հատվածներով առավել նպաստավոր բնագծեր են զբաղեցրել. Սուրեն Սարումյան

Հրապարակող՝

hqdefault (14)

Ամենադիտվածներ

Շուշիից զատ այսօր մարտեր են ընթացել նաև այլ ուղղություններում. այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը՝ նշելով, որ յուրային զորքերը որոշ հատվածներով առավել նպաստավոր բնագծեր են զբաղեցրել:

«Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 ԱԹՍ: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների ընթացքում հաջողվել է վերցնել հակառակորդի մեկ տանկ և հրետանային միջոցներ»,- ասել է Սարումյանը:

Ամենաթարմ