Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 22 մարդ է ձերբակալվել:
Նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ նշելով, որ նրանք երբեմն բախվում են «չափազանց դաժան մարդկանց»։
Նշենք, որ այսօր «գլոբալ անվտանգության մասին» օրինագծի 24-րդ հոդվածի դեմ զանգվածային ակցիայի ժամանակ ցույցի մասնակիցները ոստիկանների վրա քարեր են նետել, ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Ցուցարարները Փարիզում առնվազն երեք ավտոմեքենա են հրկիզել։
Այս մասին տեեկանում ենք ria.ru-ից։