Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն իր նորամուտն է նշել Իսպանիայի Լա Լիգայում։
Կիսապաշտպանը հանդես է գալիս Վալենսիայի «Լևանտեում»։ Հերթական տուրի շրջանակներում Սևիկյանի թիմը մրցել է «Խետաֆեի» հետ ու առավելության հասել 3-0 հաշվով։ Հայազգի վինգերը փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին։
Նշենք, որ Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Նա «Լևանտե» է տեղափոխվել 2017 թվականին։