Թուրինի «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսայի» դեմ խաղից հետո խոսել է իր Լիոնել Մեսսիի հարաբերությունների մասին։
«Մենք մրցանակաբաշխության արարողությունների ենք մասնակցում արդեն 12-13 տարի, և ես երբեք Մեսսիի մեջ չեմ տեսել մրցակցի, դրա մասին խոսում է միայն մամուլը:
Մենք միշտ ունեցել ենք լավ հարաբարություններ: Եթե հարցնեք Մեսսիին, նա կասի ձեզ նույնը»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Movistar-ը: