ՀՀ ֆինանսների նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել, ըստ որի՝ նոյեմբերի 30-ի դրությամբ՝ Հայաստանի պետական պարտքը կազմում է 7,947 միլիոն դոլար։
Այդ պարտքից 7,466 միլիոն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, իսկ 481 միլիոն՝ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը։
Կառավարության արտաքին պարտքը կազմում է 5,524 միլիոն, իսկ ներքին պարտքը՝ 1,943 միլիոն դոլար։
Նոյեմբերին Հայաստանի պետական պարտքը նվազել է 29 միլիոն դոլարով։ Այս ցուցանիշը ստացվել է հիմնականում ներքին պարտքի 63,5 միլիոն դոլարով նվազման և արտաքին պարտքի 30,6 միլիոն դոլարով ավելացման տարբերության հաշվին։