fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն և Թուրքիան Ս-400-ի գնման հետ կապված աշխատանքային խումբ կստեղծեն

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են հասել Անկարայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնման հետ կապված աշխատանքային խումբ ստեղծելու հարցում:

«ԱՄՆ-ի հետ աշխատանքային խումբ է ստեղծվել Ս-400-ի հարցով, սկսվել են տեխնիկական բանակցությունները»,-ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Ռուսաստանի նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները սկսվել են 2019-ի հուլիսի կեսերին, ինչը ճգնաժամ է առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և դրա փոխարեն գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել` CAATSA-ի («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության» մասին օրենքի) համաձայն: Անկարան հրաժարվել է զիջումների գնալ և շարունակել բանակցությունները Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ:

Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ