Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։
Հյուրերը հետաքրքվեցին Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։
Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան»:
https://www.facebook.com/armembiran/posts/5418162401542178?__cft__%5B0%5D=AZVEBH44Ms0p8rVFX40-bbRwkZYaGGJ5m7A4eTIK51kVz1JJqpSfcbAVxU7AtVVmo2ZLf0hoTcjTvpVOnFhIxq3nDcyuQgPq96Wykg5Z1SymvJnISenlPGXXkoulEM9buPa2j7rZxkTaiZ6gHWwO8vst&__tn__=%2CO%2CP-R