fbpx
Հասարակություն

Վրաստանի օդային սահմանը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար

Մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են օդային ճանապարհով Վրաստան մեկնել` կորոնավիրուսի բացասական թեստով: Այժմ Վրաստան կարող են մեկնել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները։Կարգավորումները վերաբերում են միայն օդային սահմանին: Ցամաքային ու ծովային ուղիները Վրաստանը զբոսաշրջիկների համար դեռ փակ է պահում:

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հատուկ կարգավորումները, որոնք պետք է հաշվի առնեն երկրի այցելուները.

Վրաստան կարող են հասնել միայն ուղիղ` նշված երկրներից` ներառյալ 3-րդ երկրով տարանցիկի իրավունքը,

Սահմանին պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան` արված ճանապարհորդությունից առաջ ոչ շուտ, քան 72 ժամը,

Վրաստան հասնելուց 3 օր անց պետք է իրենց հաշվին հավելյալ թեստավորում անցնեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ