fbpx
Հասարակություն

Ես չեմ հավատում քաղաքական առաջընթացին, ես հավատում եմ անձնային առաջընթացին․ Իոսիֆ Բրոդսկի

Անուշ Սարգսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Ես չեմ հավատում քաղաքական առաջընթացին, ես հավատում եմ անձնային առաջընթացին, երբ մարդը, հայացք գցելով ինքն իր վրա, ամոթ կզգա այն աստիճանի, որ կփորձի փոփոխություն կատարել իր իսկ մեջ, իր ներսում, այլ ոչ թե արտաքին աշխարհում։ Այդ ամենի փոխարեն մեզ առաջարկվում է մարդկային չափազանց վտանգավոր ու էժանագին փոխնակը՝ մարդու ներքին ձգտումների տեղը՝ քաղաքական այս կամ այն շարժումը։ Ինչն ավելի շատ հոգեբանական, քան ֆիզիկական վտանգ է պարունակում։ Քանզի մարդը, որը արտաքուստ պայքարում է Չարի դեմ, ինքն իրեն ինքնաբերաբար սկսում է նույնացնել Բարու, Բարու կրողի հետ։ Դա, մինչդեռ, ընդամենը ինքնաարդարացման ձև է, սելֆի-կոմֆորտ և Ռուսաստանում տարածված է ոչ պակաս չափով, քան որևէ այլ երկրում, թեպետ, հնարավոր է՝ այլ հնչեղությամբ, քանզի կարող է ավելի շատ ֆիզիկական, քան հոգևոր հիմքերի վրա լինել։

Գաղափարների համաարժևորումը, որպես կանոն, որևէ լավ կետի չի հանգեցրել։ Հիշենք Լյութերին։ Ուրեմն էլ ի՞նչ ասել բացառապես քաղաքական գաղափարների մասին։ «Աշխարհը վատն է, աշխարհը պիտի փոխել։ Այս կերպ։ Այն կերպ»․ հնչում է շարունակ։ Մինչդեռ, աշխարհը վատը չէ, անգամ, պիտի ասել, հենց աշխարհն է լավը։ Այն փչացնում են նրա բնակիչները։ Ու եթե հարկավոր է փոխել որևէ բան, ապա ո՜չ բնապատկերն ու նրա մասնիկները, այլ միմիայն ինքներս մեզ․․․»։
ԻՈՍԻֆ ԲՐՈԴՍԿԻ

«Նյու Յորք Թայմսի» համար գրած հոդվածից (1972թ․)
ռուսերենից թարգմ․՝ Անուշ Սարգսյանի»,- ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ