Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադարձավ Իրանում վայրէջք կատարած հայկական ընկերությանը պատկանող «Բոինգին»։
Նա նշեց, որ իրանական կողմի հետ կա պայմանավորվածություն՝ օդանավը վերադարձնելու հարցով, ուղղակի առաջացել են տեխնիկական խնդիրներ։
Հարությունյանի ասաց նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով (օդանավի զավթումը)։