fbpx
Հասարակություն

Ժողովուրդը թույլ չի տվել, որ քաղաքացիական բախումներ տեղի ունենան. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արագածոտնի մարզ: Վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ համայնքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը Բազմաբերդում հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին, խոսել ներքաղաքական խնդիրների մասին: Նա նշել է, որ պատերազմին հաջորդած 5 ամիսների ընթացքում, չնայած հակադրություններին, հաջողվել է խուսափել քաղաքացիական պատերազմից:

«Ես ուզում եմ արձանագրել, որ սա առաջին հերթին ժողովրդի ձեռքբերումն է: Ժողովուրդը թույլ չի տվել, որ քաղաքացիական բախումները տեղ ունենան»,- ասել է վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ