Մարտի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի էջից։
Այվազյանն իր երախտագիտությունն է հայտնել դեսպանին՝ հայ-ճապոնական հարաբերությունների ամրապմդման մեջ ունեցած ավանդի համար։
Նախարարը հաջողություն է մաղթել Յամադային՝ իր հետագա գործունեություններում։