fbpx
Արցախ

Կարմիր շուկայում կառուցվում են տներ ու բազմաբնակարան շենքեր

Արցախի ՏԿԵ նախարարության Facebook-յան էջում ֆոտոշարք է հրապարակվել Կարմիր Շուկա բնակավայրից ու դրան կից գրառմամբ ներկայացրել որոշ մանրամասն դրա վերաբերյալ։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։

Նշվում է, որ շրջակա գյուղերի մի շարք ընտանիքներ ցանկանում են տեղափոխվել Կարմիր Շուկա, քանզի այստեղ ոչ միայն աշխատատեղեր կան, այլ նաև մանկապարտեզ ու նոր կառուցված դպրոց։

Նշվում է, որ գյուղում կան տնտեսական, շինարարական, մթերային խանութներ, գազաբենզալցակայաններ, էլեկտրացանց, Արցախփոստի մասնաճյուղ, մեկ հրշեջ փրկարար ջոկատ: Համայնքն ապահովված է անլար հեռախոսակապով, գործում է նաև համացանցը։ Բուժսպասարկման առումով՝ համայնքում կա բուժկետ, բայց շենքային պայմանները բարվոք չեն։ Շտապօգնության մեքենա կա, բուժքույրեր կան, բայց բժիշկ, ցավոք, չկա։

Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: 15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65-ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել: նախատեսվում է գյուղում 150 տուն կառուցել։

Նշվում է, որ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ