ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր դուբլի մասին, որի հեղինակն է դարձել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» հետ անցկացրած առաջին խաղում (3-2)։
Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով, նշելով, որ սիրում է դաշտ դուրս գալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների դեմ։
«Մանուել Նոյերը պատմության լավագույն դարպասապահներից մեկն է։ Ես ճնշում չէի զգում։ Ես չկարողացա նրան գոլ խփել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, բայց հույս ունեմ՝ կկարողանամ պատասխան խաղում ևս աչքի ընկնել։
Մենք խաղում էինք այս պահին Եվրոպայի լավագույն թիմի դեմ։ Բարդ հանդիպում էր։ Մենք լավ էինք գործում և միասին էինք հաղթահարում դժվարությունները։ Բայց սա միայն հիանալի դիմակայության առաջին մասն էր։ Պետք է շատ վստահ խաղանք ու թիմային ֆուտբոլ ցուցադրենք»,- ասել է Մբապեն։