ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի դեսպանատան աշխատակիցների մասին հանդես է եկել հայտարարությամբ։
ԱԳՆ-ն 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել, նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև մայիսի 15-ի օրվա ավարտը:
Ապրիլի 23-ին Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել անհեթեթ պատրվակով Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի 3 աշխատակցի «անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու» վերաբերյալ:
«(Դեսպանին) ասվել է, որ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման Լեհաստանի սադրիչ գործողությունների, հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա, նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունում Լեհաստանի դեսպանության 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել: Նրանք մինչև 2021 թվականի մայիսի 15-ի օրվա ավարտտը պետք է լքեն Ռուսաստանի դաշնության տարածքը»,-տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն:Ռ
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։