Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ադրիան Ռաբիոն խոսել է իր խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Նա շատ քրտնաջան է աշխատում: Սա նրա հաջողության բանալին է բոլոր բնագավառներում:
Կրիշտիանուն նման է «Տեսլայի» սեփականատեր Իլոն Մասկին: Նա, իհարկե, ունի բնական տաղանդ, բայց դա բավարար չէ:
Ռոնալդուն շատ խելացի է: 36 տարեկան հասակում նա հստակ գիտի, թե ինչպես բաշխել ծանրաբեռնվածությունը: Սա մի բան է, որը հնարավոր չէ սովորել: Դա մտածելակերպ է»: