Կազանի դպրոցում կրակոցների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։
Այս մասին հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նշվում է, որ 11 զոհվածներից 2-ը փորձել են փախչել դպրոցից՝ ցատկելով շենքի 3-րդ հարկից ու ստացել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
Հիշեցնենք, որ 2 անձ այսօր առավոտյան կրակ էին բացել Ռուսաստանի Կազան քաղաքում։ Դրա հետևանքով այս պահի տվյալներով զոհվել է 11, վիրավորվել՝ 20-ից ավել անձ, որոնց մեծ մասը երեխաներ են։
Թաթարստանի Հանրապետությունում (ՌԴ-ի կազմի մեջ մտնող) մայիսի 12-ը հայտարարվել է սգո օր։