Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասով, որով քրեական գործ է հարուցվել Կազանի դպրոցներից մեկում կրակ բացած 19-ամյա երիտասարդի դեմ, սպառնում է ցմահ ազատազրկում:
Հիշեցնենք, որ Կազանի դպրոցներից մեկի նախկին սանն այսօր դպրոցում անկանոն կրակ է բացել, որի հետևանքով առնվազն 9 զոհ կա, տասնյակ վիրավոր: Զոհերից յոթը երեխաներ են:
Հանցագործը տեղում ձերբակալվել է: Նա զենք կրելու թույլտվություն է ունեցել:
Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ-Նովոստի գործակալությունից:
