Երեկ Իսրայելի ներսում իրավիճակը լարված է եղել։ Բացի Պաղեստինի հետ բախումները, երկրի տարբեր քաղաքաներում՝ անկարգություններով զուգորդվող ցույցեր են կազմակերպվել։
Երկրի Ակկո քաղաքում թեթև բախումներ են եղել ոստիկանության ու արաբ բնակիչների միջև։
Իսկ Բաթ-Յամ քաղաքում հրեա երիտասարդները հարձակվել են արաբական ձեռնարկությունների վրա ու տարբեր չափի վնասներ պատճառել դրանց։
Այս ու այլ քաղաքներում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 36 ոստիկան։
Ինչպես հայտնում է իսրայելական ոստիկանությունը՝ արդյունքում ձերբակալվել են անկարգության ավելի քան 370 մասնակիցներ։