fbpx
Աշխարհ

Իսրայելի ուղղությամբ Գազայից արձակվել է 100 նոր հրթիռ

Շարունակվում են Իսրայելապաղեստինյան հակամարտության զինված բախումները։

Կողմերը շարունակ հրթիռկածություններ են իրականացնում, որոնց հետևանքով արդեն իսկ բազմաթիվ շենքեր ու այլ ենթակառուցվածքներ են փլուզվել, ինչպես նաև գրանցվել են զոհեր ու բազմաթիվ տուժածներ։

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորումը հայտնել է, որ ևս 100 նոր հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածում իրենց օպերացիան շարունակելու են այնքան, որքան անհրաժեշտ լինի Իսրայելի անվտանգության և երկրում խաղաղության վերականգնման համար։

Հիշեցնենք, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտությունը սրվել էր օրեր առաջ, երբ բախումներ էին տեղի ունեցել պաղեստինցիների ու Իսրայելի ոստիկանության միջև, որի հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ էին տուժել, ինչպես նաև տանսյակ ոստիկաններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ