fbpx
Քաղաքականություն

Ֆրանսիան կաշխատի վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կաշխատի վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Մակրոնը նաև իր մտադրությունն է հայտնել Փարիզում Փաշինյանի հետ քննարկելու մարդասիրական օգնությանն ու տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշիյնանի՝ Ֆրանսիա այցի օրակարգում հայ ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանն ուղղված հարցեր։

Հանդիպումները մեկնարկել են Ազգային ժողովում, որտեղ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի ԱԺ խոսնակ Ռիշար Ֆերանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ