Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, հայտարարել է, որ այլընտրանքային վեճերի լուծման (արբիտրաժի) ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են, և Արդարադատության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ քննարկում է ծախսային պլանավորման հետ կապված հարցերը:
«Արբիտրաժի ստեղծման հիմնական նպատակը բարձր հեղինակություն ունեցող որակավորված արբիտրներին Հայաստան բերելը և Հայաստանում դրանց միջոցով կադրերի վերապատրաստում ապահովելն է, որպեսզի ներդրողների և բիզնեսի համար նման արբիտրաժային կենտրոնները հասանելի և վստահելի լինեն»,- ասել է Բադասյանը: