Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն», «Տնտեսություն», «Մարդկային կապիտալի զարգացում», «Իրավունք և արդարադատություն», «Ինստիտուցիոնալ զարգացում», «Շրջակա միջավայրի պահպանություն և բնական ռեսուրսների կայուն կառավարում»:
Ընթանում է կուսակցության դրամահավաք-երեկույթը, որի ընթացքում նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նախորդ երեք տարիների կատարած աշխատանքը և ծրագրի հիմնական դրույթները:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: