fbpx
Սպորտ

Շվեյցարիան արգելել է ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին պատժամիջոցներ կիրառել Սուպերլիգայի նկատմամբ

ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի արդարադատության նախարարությունից պաշտոնական ծանուցագիր են ստացել այն մասին, որ չեն կարող պատժամիջոցներ կիրառել այն ակումբների նկատմամբ, որոնք չեն լքել Եվրոպայի Սուպերլիգան:

Շվեյցարիայի դատական ​​իշխանությունները նախազգուշացնում են միջազգային ֆուտբոլային կազմակերպություններին պատժամիջոցներ չկիրառել «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենտուսի» նկատմամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին 12 հիմնադիր թիմեր հայտարարեցին Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին, բայց երկու օր անց 9 ակումբներ, երկրպագուների, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և իրենց երկրների քաղաքական գործիչների ճնշման ներքո, հայտարարեցին մրցաշարից դուրս գալու մասին:

Այս մասին տեղեկանում ենք Cadena SER հրատարակությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ